Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Ազնվամորի - Малина - Rubus idaeus L.

Ազնվամորի - Малина - Rubus idaeus L.

Հայկական տարանունները - անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժողովենի, մոռ, մոռենի

Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են` եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից` թաղիքանման ու սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում` երրորդ տարում, այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս չպտղակալած, պտղակալած և արդեն չորացած շիվեր: Տարբերում են վայրի (անտառամորի) և կուլտուրական ձևեր:

 

Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով` տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:

 

Բույսի «ռուբուս» լատինական անունը ծագել է հասուն պտուղների գույնից, որը նշանակում է կարմիր:

 

Քիմիական բաղադրությունը: Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից` C (մինչև 45 մգ %), B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին- քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ, 0,7% ֆիտոստերին, որն ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ: 100 գ պտուղը` յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:

 

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, դարսում են կողովի մեջ, շերտ առ շերտ` բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին, չորացնել հով տեղում և պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ: Պտուղները չորացնում են արևի տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80° պայմաններում, մերթ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք տալուց չպետք է հետքեր թողնի:

 

Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով:

 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը` օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց:

 

Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը հանգստացնող միջոց:

 

Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի հիվանդությունների ժամանակ: Որպես հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները կիրառվում են ստամոքսային արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանային խանգարումների և շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով` թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ տեղերում ճանաչվում են որպես հակասկլերոտիկ, հակաբորբոքիչ, ջերմ իջեցնող և հիպոտենզիվ միջոց:

 

 

Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող և դեղորայքի համը լավացնող (հատկապես մանկաբուժության մեջ) միջոց: Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:

 

Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին: Բուժական նշանակությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:

 

Կիրառման եղանակները: Պտուղներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում 200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու նպատակով:

 

Տերևներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ եռման ջրին, թողնում կես ժամ, ապա օգտագործում բերանը ողողելու համար: Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի տերևներից պատրաստում են հոտավետ թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:

 

Պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել 2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200 մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների համար:

 

 

Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20 րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում 20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով: Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20 րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային հիվանդությունների ժամանակ:

 

Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1 մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ:

 

№ 1 քրտնամուղ թեյի մեջ հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ` ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս թեյերը օգտագործվում են միանման: Այսպես. տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.02.2015

Հարգելի Սոնա ,այո շաքարային դիաբետով հիվանդներին ոչ միայն կարելի է, այլև շատ օգտակար է բալի օգտագործումը: Բալը  իր մի շարք օգտակար հատկությունների շնորհիվ կանխարգելում է շաքարային դիաբետի բարդությունները:

Սոնա

24.01.2015

շակարաին դիաբետով հիվանդներին բալ կարելի է օգտագոցել

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ